Ուկրաինայի նախագահի վերաբերմունքը փոխվել է Բայդենի վարչակազմի նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի միջև լարվածությունն աճում է՝ կապված Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սպառնալիքի շուրջ կարծիքների տարբերության հետ, գրում է CNN-ը։
Politico-ն, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ Ուկրաինայի նախագահի վերաբերմունքը փոխվել է Բայդենի վարչակազմի գործողությունների նկատմամբ աճող զայրույթի պատճառով և մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն ուռճացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից եկող սպառնալիքը, քանի որ դա հետագայում թույլ կտա համաձայնություն ձեռք բերել Կրեմլի հետ, այդ թվում՝ Դոնբասի շուրջ։ Ինքը՝ Վաշինգտոնը, ինչպես նշում է թերթը, հերքում է դա։
Զելենսկին արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպման ժամանակ խնդրել է դադարել ասել, որ «վաղը պատերազմ կլինի»։ Ուկրաինացիներին ուղղված ուղերձում պետության ղեկավարը կոչ է արել խուճապի չմատնվել և պաշտպանել իրենց ուղեղները «անհեթեթությունից»։ Սպիտակ տանը, պատասխանելով ռուսական հնարավոր ագրեսիայի վերաբերյալ Ուկրաինայի կասկածներին, ասել են, որ ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ կա Պուտինի գլխում։ «Մենք սահմանին ագրեսիվ գործողությունների և նախապատրաստական աշխատանքների աճ ենք տեսնում», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ հավելելով, որ Մոսկվան պատրվակ է փնտրում էսկալացիայի համար։
Hraparak.am



















