Աբու Դաբիի Էմիր, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամեդ բեն Զաիդ բեն Սուլթան Ալ Նահյանն ընդունել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին: Ինչպես հաղորդում է Ria.ru-ն՝ այս մասին հայտնել է WAM-ը: Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ ԱԳ նախարարը, փոխվարչապետը, արդյունաբերության նախարարը և Աբու Դաբիի էմիրի հատուկ գործերի խորհրդականը:

Իսրայելական կողմից պետության ղեկավարի հետ ժամանել են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄԷ-ում դեսպան Ամիր Հայեկը: Իսրայելի նախագահը տիկնոջ հետ պատմության մեջ առաջին պետական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որի ընթացքում նրանք կհանդիպեն երկրի փաստացի կառավարիչ, գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զեյդ ալ Նահյանի հետ և բանակցություններ կվարեն քաղաքական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն