Մոսկվայում աղջիկն ընկել է 22-րդ հարկից և ողջ մնացել
Մոսկվայի հարավում աղջիկն ընկել է բնակելի շենքի 22-րդ հարկից և ողջ մնացել: Այս մասին TACC-ին հայտնել է բժշկական ծառայությունների աղբյուրը:
«Զագորևսկի փողոցում բնակելի շենքի 22-րդ հարկից 15 տարեկան աղջիկ է ընկել։ Նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են ախտորոշվել, նա հոսպիտալացվել է»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Անկումը մեղմացրել է ձնակույտը, որը չեն հասցրել մաքրել կոմունալ ծառայությունները: Նախնական տվյալներով՝ դեպքը դժբախտ պատահար է եղել:
Armeniatoday.news