Նախօրեին Կանադայում քովիդով պայմանավորված սահմանափակումների դեմ ցուցարարները պարել և խմել են երկրի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում գտնվող ազգային ռազմական հուշահամալիրի մոտ, ցուցարարներից մեկն էլ բարձրացել է հենց հուշարձանի վրա, հայտնում է Ottawa Citizen-ը:

Հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Օտտավայի Պառլամենտական բլրի վրա՝ կոչ անելով վերացնել պարտադիր պատվաստումները և կորոնավիրուսի հետ կապված այլ սահմանափակումները: 

Ավելի վաղ CBC News-ը հայտնել էր, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա ընտանիքը փոխել են իրենց բնակության վայրը անվտանգության նկատառումներից ելնելով, հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի սահմանափակումների դեմ շարունակվող բողոքի ակցիաները։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն