Սիրիայի խնդրով ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հնարավոր համագործակցությունը պետք Է սկսվի հումանիտար միջանցքներից: Այդ մասին ամերիկյան վարչակազմում հայտարարել են Ժնեւի գագաթնաժողովի ավարտից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թեկուզեւ եւ լինի Սիրիայի խնդրով հետագա համագործակցություն, առաջին հերթին մենք պետք Է տեսնենք հումանիտար միջանցքների աշխատանքի շարունակությունը»,-լրագրողներին հայտնել Է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Նա հայտարարել Է, որ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիման ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այն դիրքորոշումը, թե Սիրիան կարեւորություն Է ներկայացնում ԱՄՆ-ի համար, հստակ Է եղել: Ճեպազրույցն անցկացվել Է ինքնաթիռում, ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ժնեւից վերադառնալիս: Դրա մեկնաբանումը տարածել Է ամերիկյան վարչակազմը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն