ԱՄՆ դեսպանատունը դարձյալ կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան եւ հրապարակել է ճանապարհային քարտեզը Ուկրաինայից մեկնելու համար երկրների ցանկով: Այդ մասին ասվում է ամերիկյան դեսպանատանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինայում անվտանգության կապակցությամբ իրավիճակը դեռեւս անկանխատեսելի է Ռուսաստանի ռազմական գործողությունների սպառնալիքների պատճառով եւ կարող է վատթարանալ առանց նախազգուշացումների: ԱՄՆ քաղաքացիներն Ուկրաինայում պետք է դիտարկեն մեկնելու հնարավորությունն այժմ՝ օգտագործելով կոմերցիոն կամ այլ մասնավոր տրանսպորտային միջոցները: Տեսեք տեղեկատվությունն այն մասին, թե ինչ կարող է եւ չի կարող անել Պետդեպարտամենտը ճգնաժամի պայմաններում»,-նշվում է դեսպանատունը:

«Ավելի ուշ հրապարակվել են տարհանման երթուղիները: Ենթադրվում են մեկնումներ Լեհաստանով, Սլովակիայով, Հունգարիայով, Ռումինիայով եւ Մոլդովայով: Ընդ որում՝ նշվում է, որ Մերձդնեստրի տարածքով մեկնել չի կարելի: Միեւնույն ժամանակ նշվում է, որ Կիեւում ԱՄՆ դեսպանատունը մնում է բաց: «Դեպարտամենտը խնդրում է Ուկրաինայում ԱՄՆ բոլոր քաղաքացիներին լրացնել առցանց ձեւը, որպեսզի մենք կարողանանք կապ հաստատել ձեզ հետ: Դա հատկապես կարեւոր է, եթե դուք պլանավորում եք մնալ Ուկրաինայում: Վերջապես, ինչպես նշվում էր մեր նախորդ հաղորդագրության մեջ, հասանելի են կոմերցիոն չվերթները Ուկրաինայի միջազգային օդանավակայաններից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, բացի ԱՄՆ-ից, իր դիվանագետներին եւ նրանց ընտանիքներին տարհանելու մասին հայտարարել են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Ճապոնիան:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն