Մոսկվան ընդլայնել է Եվրամիության պաշտոնյաների ցանկը, որոնց մուտքն արգելված է երկիր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։ Ցուցակում ընդգրկված են անվտանգության աշխատակիցներ, քաղաքական գործիչներ և Եվրամիության պաշտոնյաներ։

«Մենք հորդորում ենք Բրյուսելին լսել ողջամիտ եվրոպացիների ձայնը, որոնք կոչ են անում հրաժարվել պատժամիջոցների քաղաքականությունից, որը խաթարում է միջազգային իրավունքը և ակնհայտորեն փակուղի է», - նշել են Մոսկվայում: Հաղորդվում է նաեւ, որ համապատասխան նոտա է ուղարկվել Ռուսաստանում Եվրոպական միության ներկայացուցչությանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն