Եթե թուրքերը աշխարհի առաջ վերամբարձ խոսում են Հայերի հետ հաշտվելու, բարեկամանալու, հարաբերություններ կարգավորելու կամ առևտուր անելու մասին, ուրեմն պլանավորում են նոր արհավիրք մեր գլխին:

Դա է ապացուցել հայ-թուրքական հարաբերությունների մի քանի դարյա պատմությունը:

Մասնավորապես. սուլթան Համիդը Եվրոպային խոստացավ բարեփոխումներ՝ Հայերի կյանքն լավացնելու համար, արդյունքում եղան համիդյան կոտորածները: Կամ երիտթուրքերի «ժողովրդավարական» դիմակն ու Հայերի ոգևորությունը նրանց իշխանության գալուց, իսկ հետևանքը 1.5 միլիոն հայերի կոտորածն ու էթնիկ զտումները:

Նոր կոտորածի սպառնալիքը լրջանում է միջազգային խառնաշփոթի և կոտրված Հայկական դիմադրության ողնաշարի պայմաններում, իսկ թրքասերների իշխանական էլիտան բազմապատկում է այդ սպառնալիքը:

Թուրքերի կողմից Հայերի հետ հաշտվելու և հարաբերությունները կարգավորելու կոչին առանձնակի ուրախությամբ արձագանքում են հայկական բուրժուազիայի ներկայացուցիչները և նրանց կամակատարմերը՝ շատ փող աշխատելու սպասելիքով կուրացած:

Ոչինի չի փոխվել, այդպես է եղել նախորդ դարի սկզբին, այդպես է հիմա: Անհայրենիք տառգաշներին միայն փողն է հետաքրքրում և հանուն այդ փողի չեն վարանի կործանել բոլորին ու ամեն ինչ . . .

Արթուր Ղազինյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն