«Ե՜վ նախկինները, և՜ ներկաները անչափ շատ սխալներ են գործել և՜ ժողովրդի, և՜պետականության հանդեպ, այդ թվում՝ նաև ես, որպես «նախկին…»»,- գրում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը․

«Բայց իմ ու ինձ հաջորդած ներկայի տարբերությունը կայանում է նրանում, որ ես, որպես «նախկին», զերոյից ինչ-որ բան ստեղծել և տասնամյակներ շարունակ պահել ու հնարավորինս զարգացրել եմ, իսկ ինձ փոխարինածն՝ ամիսների ընթացքում իմ ու ՄԵՐ ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում…

…Անցյալն ու ներկան սոսկ ժամանակ չէ, այն նախևառաջ կատարվածը գնահատելու պատեհ առիթ է…

Իսկ մնացածը, այդ թվում՝ նաև տարաբևեռ արդարացումները, ոչ այլ ինչ են, քան լափ հայթայթելու և գտածը ժամանակավոր պահելու միջոց…»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ