Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ:
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Կառլ Բաֆին։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով ջախջախել էր Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին, իսկ կիսաեզրափակչում առավելության էր հասել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացել է 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Վճռորոշ գոտեմարտում Ասլանյանը ժամանակից շուտ՝ 11:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Մաիրբեկ Սալիմովի նկատմամբ:
Բրոնզե մեդալը նվաճելուն մոտ էր նաև 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը, սակայն, մեդալային գոտեմարտում 1:3 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին:
Այսօր ավելի վաղ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը նշող 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ: Մ23 տարեկանների ոսկե մեդալակիրը կիսաեզրափակչում ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել Եվրոպայի եռակի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Մամադլիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար նա վաղը կգոտեմարտի սերբ Գեորգի Տիբիլովի հետ:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































