Արցախում կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել. արձանագրվել է 1 մահ
Հունվարի 30-ին կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է գրանցվել:
Արցախի ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 17-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1909 քաղաքացու հետազոտություն, որից 173-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արձանագրվել է 1 մահվան դեպք։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: