Սահմանի պաշտպանության այսօրվա ընտրված ճանապարհը մոդելի առումով սխալ է, իսկ փոփոխություններն իներցիոն. Աբրահամյան
Սահմանային անվտանգության ապահովման և արդյունավետ ծառայության իրականացման համար պետք է գնալ արմատական լուծումների տարբերակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանի պահպանության/պաշտպանության այն մոդելները, որոնք եղել են մինչև 44-օրյա պատերազմը, այս պայմաններում կա՛մ չեն աշխատելու կա՛մ գործելու են խիստ անարդյունավետ։
Սահմանային անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը վրան/տնակ/քարե կացարան դիսկուրսը չէ, այլ այն, թե մարտական հերթապահության կրման, պաշտպանության անցնելիս, հակահարձակվողական կամ հարձակվողական գործողություն իրականացնելիս ինչպիսի՞ ելակետային հնարավորություն ունես, ինչպե՞ս ես ապահովում մարտական հենակետի մարտի ընթացքը՝ հետախուզությունից, ենթակառուցվածքներից մինչև թիկունքային ապահովում, անվտանգ տեղաշարժեր և այլն։
Մոդելային, գաղափարական առումով այսօրվա ընտրված ճանապարհը սխալ է, իսկ փոփոխություններն իներցիոն»։