Իրանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, սակայն ուժի լեզուն չի հանդուրժի. Փեզեշքիանը ՄԱԿ-ում
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսության, դիվանագիտության և բանակցությունների, սակայն չի հանդուրժի ուժի սպառնալիքի ներքո բանակցությունները։
«Իրանը մտադիր չէ ենթարկվել ճնշմանը և կպաշտպանի երկիրը «մինչև վերջին շունչը»»,- հայտարարել է նա՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ օրվա ելույթին.
«Իրանի հասցեին հնչած հայտարարությունները «հակասում են» ՄԱԿ-ի կանոնադրության բուն էությանը։
Իրանական ժողովրդի դիմադրությունը միայն կուժեղանա պատժամիջոցների, ճնշման ուժեղացման և ահաբեկման պայմաններում։ Մենք երբեք գլուխ չենք խոնարհի և ծնկի չենք գա։
Իրանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի և մյուս կողմերի հետ, սակայն միայն առանց սպառնալիքների և հարկադրանքի։
Պարոն Թրամփը և նրանք, ովքեր փորձում են մեզ ահաբեկել, պետք է հասկանան Իրանը․ մենք պատրաստ ենք երկխոսության, դիվանագիտության և բանակցությունների, սակայն ուժի լեզուն չենք հանդուրժի»,- հայտարարել է Փեզեշքիանը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































