Ստամբուլի օդանավակայանը ճանաչվել է եվրոպական մայրցամաքում 2021 թվականի համար ամենից ծանրաբեռնված օդանավակայանը։ Այս մասին հայտնում է Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI)՝ հրապարակված զեկույցում։ Վերջին մեկ տարվա ընթացքում Ստամբուլի օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 37 միլիոն մարդ։

Երկրորդ տեղում Մոսկվայի Շերեմետեւոն է՝ 30,9 միլիոն մարդ ուղեւորահոսքով։ Երրորդ տեղում Փարիզի Դը Գոլի օդանավակայանը՝ 26,2 միլիոն մարդ ուղեւորահոսքով։ Հնգյակը եզրափակում են Ամստերդամի Սհիպհոլը եւ Մոսկվայի Դոմոդեդովոն։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն