Պայթյուն է որոտացել Վրաստանի Տղիբուլիի Մինդելի ածխահանքում, որը գտնվում է Իմերեթիի ռեգիոնում։ Այս մասին հայտնում է «Новости Грузии»-ն։ Դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ինը մարդ։

Բոլոր հոսպիտալացվածների վիճակը գնահատվել է ծանր։ Տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Պայթյունի պատճառներն առայժմ դեռ անհայտ են։ Ածխահանքը շահագործող ընկերությունից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ պարզում են դեպքի մանրամասները։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն