Վերջին շաբաթվա ընթացքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին. Զախարովա
Մենք արդեն նշել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառը միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը բխում է կողմերի միջև փոխվստահության պակասից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական աջակցություն ցուցաբերել, որն ուղղված է լարվածության թուլացմանը: Ե՛վ Երևանի և՛ Բաքվի հետ սերտ համակարգում է իրականացվում Արտգործնախարարությունների, Պաշտպանության նախարարությունների, Սահմանապահ ծառայությունների գծով: Վերջին շաբաթվա ընթացքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը: Սահմանային վեճի համապատասխանաբար խորհրդակցությունները կշարունակվեն: Խնդրի հաստատուն և երկարատև լուծման համար երկու երկրների միջև սահմանների դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկ ենք իրականացնում՝ հաջորդող դեմարկացիայով: Այս հարցում մենք հաստատում ենք այս գործընթացում մեր ակտիվ աջակցությունը»,-հայտարարել է Մարիա Զախարովան: