ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Աֆղանստանում իշխանությունները զավթած թալիբները պետք է ազատ արձակեն ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆրերիխսին, որից հետո միայն կարող են սկսվել քննարկումներ, կապված նրանց իշխանության լեգիտիմության հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Թալիբները պետք է անհապաղ ազատ արձակեն Մարկին, նախքան կկարողանան հույս ունենալ, որ ինչ որ կերպ կարող է սկսվել քննարկում նրանց լեգիտիմության հետ կապված։ Սա անսակարկելի հարց է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նշենք, որ ֆրերիխսը անհետ կորել է 2020 թվականի փետրվարին Քաբուլում։ Նա Աֆղանստանում ավելի քան տասը տարի զբաղվել է շինարարական նախագծերով։ Ապրել է Քաբուլում։ Ֆրերիխսի եւ մեկ այլ առեւանգված ամերիկացու մասին տեղեկություններ հաղորդելու համար Պետդեպարտամենտը խոստացել է 5 միլիոն դոլարի պարգեւավճար։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն