Տեղատարափ անձրեւները 18 մարդու կյանք են խլել Բրազիլիայում
Առնվազն 18 մարդ է զոհվել Բրազիլիայի հարավ-արեւելքում գտնվող Սան Պաուլու նահանգում տեղի ունեցած տեղատարափ անձրեւների հետեւանքների պատճառով։ Այս մասին հայտնել է նահանգի ղեկավար Ժոաու Դորիան թվիթերյան իր էջում հրապարակած գրառումով։
Նահանգապետն իր գրառման մեջ նշել է, որ ներկայումս շարունակվում են փրկարարական աշխատանքները եւ ինքը կարգադրել է, որպեսզի միջոցներ հայթայթեն տուժածներին օգնություն հատկացնելու համար։
Globo-ն էլ նշել է, որ տեղատարափ անձրեւները պատճառ են դարձել սողանքների եւ հեղեղումների, ինչի պատճառով քանդվել են բնակելի տներ նահանգի մի շարք համայնքներում։ Վերջին 12 ժամում թափվել է 115 մմ տեղումներ։
Hraparak.am