Կաքավաբերդ . Պատկերացրեք սա վերականգնվեր
Կաքավաբերդ
Պատկերացրեք սա վերականգնվեր։
(Գեղի բերդ, Քեղի բերդ), միջնադարյան բերդ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Ազատ գետի աջ ափին (այժմյան Արտաշատ քաղաքի Իմիրզեկ հնավայրից արևելք)։Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (9-10-րդ դարերում) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ 11-րդ դարն անցել է Պահլավունիներին, 12-13-րդ դարերում այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։
Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։
Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով։ Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։
Սբ. Տրդատ Արքայի Ասպետական Միաբանություն