Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները կազմակերպել են հասցեական հումանիտար օգնության փոխանցումը Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի բազմազավակ ընտանիքներին: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Հաղորդվում է, որ հումանիտար ակցիայի շրջանակում ռուս խաղաղապահները տաք հագուստ, իրեր են փոխանցել 7 անձից բաղկացած բազմազավակ ընտանիքին, ինչպես նաև կենցաղային իրեր, դեղամիջոցներ և պարենային փաթեթներ:

Տարեսկզբից ավելի քան 50 ընտանիք է հասցեական հումանիտար օգնություն ստացել ռոսւ խաղաղապահներից: Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները բնակիչներ են փոախնցում առաջին անհրաժեշտության իրեր՝ հագուստ, կոշիկ երեխաների և մեծահասակների համար, պարենային փաթեթներ, սպիտակեղեն, բարձեր, ծածկոցներ և անհատական դեղատուփեր:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն