Հյուսիսային Կորեան երկուշաբթի հայտարարել է, որ արձակել է Hwasong-12 բալիստիկ հրթիռը, որով ժամանակին սպառնացել էր թիրախավորել ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզին: Ինչպես փոխանցում է Reuters-ը, ԿԺԴՀ-ն այդ քայլով մտահոգություն է առաջացրել, որ կարող է վերսկսել հեռահար հրթիռների փորձարկումները:

Միջանկյալ հեռահարության բալսիտիկ հրթիռի արձակման մասին կիրակի հայտարարել էին Ճոպոնիայի և Հարավային Կորեայի իշխանությունները: Դա 7-րդ փորձարկումն էր, որն այս ամիս իրականացվել էր Հյուսիսային Կորեայի կողմից և նման չափսի, միջուկային հզորության առաջին հրթիռը 2017 թվականից վեր:

Միացյալ Նահանգներում մտահոգություն է տարածվել, որ Հյուսիսային Կորեայի այս փորձարկումը կարող է միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումների վերսկսման սկիզբը դառնալ:

Բացի այդ, Հյուսիսային Կորեան հրապարակել տիեզերքից ստացված լուսանկարները, որոնք պատկերում են Կորեական թերակղզու մի հատվածը, որտեղ տեղի է ունեցել հրթիռի փորձարկումը: 


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն