Մոսկվայի հարավային շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միգրանտների միջև, որոնք հավանաբար Տաջիկստանից են:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ոստիկանության բաժանմունք են տեղափոխվել 66 ենթադրյալ իրավախախտներ:

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան՝ ենթադրաբար, Տաջիկստանի քաղաքացիների մասնակցությամբ և տրավմատիկ զենքի կիրառմամբ:

Ընդհանուր առմամբ, կռվին ներգրավվել է 15 մարդ, սակայն մասնակցելու կասկածանքով ոստիկանություն է տեղափոխվել 66 մարդ:

Քրեական գործ է հարուցվել զենքի կիրառմամբ խուլիգանության մասին: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն