Համացանցում պատահաբար գաղտնազերծել են Lada Vesta-ի մրցարշավային մոդելի թարմացված տարբերակը (լուսանկար)
Сочи Автодром մրցուղու պաշտոնական կայքում լուսանկարների շարք է հրապարակվել՝ Ռուսական ավտոմոբիլային ֆեդերացիայի մրցարշավորդների հավաքագրումից:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, լուսանկարներում նկատվել է նաև քողարկված մրցարշավային Lada Vesta-ն, որը հետագայում հեռացվել է: Աղբյուրը ենթադրել է, որ լուսանկարն այդ շարքում պատահաբար է հայտնվել: Լուսանկարում պատկերված է եղել մոդելի նորացված նախատիպը, որը փոխարինելու կգա ներկայիս սպորտային «Վեստային»:
Պաշտոնական հաստատում առա այն, որ տվյալ լուսանկարում պատկերված է եղել Vesta Sport TCR մոդելի նորացված տարբերակը, չկա:

Tert.am



















