ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով քննարկում կանցկացնի
ԱՄՆ-ն ակնկալում է այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կկայանա արդյոք քննարկումը թե ոչ, պարզ կդառնա դրա սկսվելուց անմիջապես առաջ, քանի որ, ըստ կանոնակարգի, Անվտանգության խորհրդի նիստում ցանկացած հարցի քննարկումը ընթացակարգային քվեարկության արդյունքում կարող է արգելափակվել։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանից հստակ պատասխան ստանալ Ուկրաինայի սահմանների մոտ զորքի կուտակումների վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Արևմտյան երկրները Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինա ներխուժում ծրագրելու մեջ։ Մոսկվան բազմիցս հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ երկրի ներսում զորքի տեղաշարժը որևէ մեկին չպետք է անհանգստացնի։
Hraparak.am



















