Ադրբեջանի Պնախարարը կմեկնի Թուրքիա
Փետրվարի 1-ին Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը կմեկնի Թուրքիա, այդ երկրի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Կքննարկվեն ռեգիոնալ անվտանգության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ երկկողմ ռազմատեխնիկական, ռազմա-կրթական եւ ռազմա-բժշկական հարցեր։ Այցը կլինի երկօրյա կտեւի մինչեւ փետրվարի 2-ը։
Hraparak.am



















