Պատմաբան Արշալույս Զուրաբյանը գրում է. «ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ հագուրդ են տալիս հիվանդ երեւակայությանը, որի արդյունքում պարբերաբար վերաձեւում են տարածաշրջանի քարտեզը, եւ, վստահաբար, ալլահից աղերսում երազանքների իրականացում: 

Հարեւան երկրում աչք են տնկել ո՛չ միայն Արցախի, Սեւանա լճի ու Սյունիքի, Իրանի հյուսիս-արեւմտյան նահանգների, այլեւ Դաղստանի ու Վրաստանի հարավային շրջանների վրա: Այսպես, Բաքվի մամուլում հաճախ հայտնվում են հրապարակումներ, որոնք Վրաստանի հանրապետության հարավային գոտին անվանում են ոչ ավել, ոչ պակաս` «Անկախ Բորչալու»: 

Նույնիսկ հստակեցրել են չեղած պետության սահմանները, զինանշանը, դրոշն ու հիմնը։ Մայրաքաղաքի հարցում դեռ չեն կողմնորոշվել՝ Բաթումի, Մառնեուլի, թե՞ Ախալցխա: Մտածում են։

Ի դեպ, Հայաստանից Վրաստան մտնող երեք մայրուղիներից երկուսն անցնում է խիտ ադրբեջանաբնակ շրջաններով: Բացառություն է կազմում Գյումրի-Բավրա-Նինոծմինդա ճանապարհը»:

Auroranews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն