Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է մոտ 50 թռիչք. որն է պատճառը
Մոսկվայի օդանավակայաններում ձյան առաջ տեղումների պատճառով չեղարկվել է կամ հետաձգվել մոտ 50 ավիաթռիչք: Այս մասին հայտնում է «Яндекс.Расписание»-ն:
Շերեմետեւոյի օդանավակայանում չեղարկվել է հինգ թռիչք, հետաձգվել քսանյոթը: Վնուկովոյում հետաձգվել է ինը թռիչք: Դոմոդեդովոյում տասնմեկ թռիչք հետաձգվել է, չորսը` չեղարկվել: Նշենք, որ «Նադյա» ցիկլոնի պատճառով, ձնաշերտի բարձրությունը Մոսկվայում կարող է հասնել մինչեւ հիսուն սանտիմետր, որը մոտ է 1956 թվականի ռեկորդին: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ կթափվի ամսվա տեղումների նորմայի ¼-րդը:
Hraparak.am



















