Որոնք են «համր ինստուլտի» ախտանշանները. ներկայացնում է բժիշկ Օկսանա Դրապկինան
Ռուս բժիշկ, գիտնական, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Օկսանա Դրապկինան հայտարարել է, որ «հանգիստ» կամ «համր» ինստուլտը կարող է ազդարարել մարդու առողջական վիճակում առկա մահացու վտանգների մասին, սակայն համր ինսուլտի ախտանշանները զատորոշելը չափազանց դժվար է:
Այս մասին հայտնում է «Доктор Питер» կայքը: Համր ինսուլտ սովորաբար անվանում են գլխուղեղի արյան շրջանառության սուր խախտւմը, որը չի ունենում արտահայտված կլինիկական սիմպտոմատիկա:
Այն ախտորոշվում է արդեն գլուխողեղի համակարգչային կամ մագնիսա-ռեզոնանսային տոմգրաֆիայի արդյունքների հիման վրա: Դրապկինան նկատում է, որ «համր» ինստուլտն ախտորոշելու համար պետք է հատկապես ուշադիր լինել ինքնազգացողության փոփոխություններին:
Օրինակ` անակնկալ գլխապտույտը, քայլվածքի խանգարումը, տեսողության կտրուկ վատացումը կամ դեմքի ասիմետրիան: Բացի այդ, մասնագետը ընդգծել է, որ «համր» ինսուլտն ուղեկցվում է խոսակցական դիսֆունկցիայով եւ վերջույթների զգայունակության կորստով:
Դրապկինան նշել է, որ այս ախտանշանները ունեն ոչ մշտական բնույթ: Հենց դրա համար էլ շատերը այս ամենի վրա պարզապես ուշադրություն չեն դարձնում:
Hraparak.am



















