Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը  հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շարունակել են քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Արևմուտքի կողմից Մոսկվային անվտանգության երաշխիքների տրամադրման թեման: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության և Ռուսաստանի Դաշնությանը անվտանգության երկարաժամկետ, իրավաբանորեն ամրագրված երաշխիքների տրամադրման հետ կապված հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Պուտինը ևս մեկ անգամ մանրամասն ներկայացրել է այդ խնդիրների վերաբերյալ Ռուսաստանի սկզբունքային մոտեցումները:

Մոսկվան և Փարիզը օպերատիվ կերպով կմշակեն ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների անձնական հանդիպում անցկացնելու հնարավորությունը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Սա առաջնորդների երկրորդ հեռախոսազրույցն է վերջին շաբաթվա ընթացքում։ Նախորդ անգամ Պուտինն ու Մակրոնը զրուցել են հունվարի 28-ին։ Այդ զրույցի գլխավոր թեման եղել է Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը։ Ռուսական պետության ղեկավարն այն ժամանակ նշել էր, որ Մոսկվան ուշադիր կուսումնասիրի ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված գրավոր պատասխանները համապատասխան համաձայնագրերի նախագծերին, որից հետո կորոշի իր հետագա գործողությունները: Ընդ որում, նա ընդգծել է, որ Արևմուտքը պատասխաններում հաշվի չի առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն