Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ է հաստատվել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության պաշտոնական էջից։

Ղարիբաշվիլիի առողջական վիճակը լավ է, վերջինս շարունակում է աշխատել հեռավար, ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ղարիբաշվիլին ամբողջությամբ պատվաստված է։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման հակառեկորդ է գրանցվում:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն