Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել. Արսեն Բաբայան
Մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչից եք դժգոհում, երբ ԲԴԽ-ն դատավոր Բորիս Բախշյանին կալանավորելու համաձայնություն է տալիս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն դուք ի՞նչ էիք պատկերացնում, որ ինչ-որ մի դատավոր պիտի համարձակվի արդա՞ր լինել, որ պիտի համարձակվի արդարադատությո՞ւն իրականացնի:
Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել:
Չի հանդուրժվելու: Քանի այս իշխանությունը գոյություն ունի որևէ մեկն այսուհետ հանկարծ չհամարձակվի շեղվել ու միապետի կամքին հակառակ գնալ:
Հ.Գ. Չե՞ք տեսնում, որ ավարտվել է իրավական պետությունը»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին թույլ տվեց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունի զրկելու համաձայնություն տալ:
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։