Կարող են ուրանի հարստացման հարցում մեծ նվաճում արձանագրել․ ԱՄՆ Պետդեպ
Միացյալ Նահանգները կարծում է, որ մի քանի շաբաթում Իրանը կարող է մեծ նվաճում արձանագրել ուրանի հարստացման հարցում եւ ավելացնել միջուկային նյութի ծավալը, որը անհրաժեշտ է միջուկային ռումբ ստեղծելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Կարծում ենք, որ արդարացի կլինի ասել, որ խոսքն այն մասին է, որ Իրանը կկարողանա ստանալ բավարար քանակությամբ նյութ, որպեսզի միջուկային ռումբ ստեղծի, եւ դա ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասված է Պետդեպի խոսնակի հայտարարության մեջ։
Hraparak.am



















