Մոսկվան պատասխանել է Վաշինգտոնի առաջարկներին
ԱՄՆ պաշտոնատար անձինք ստացել են Ռուսաստանի գրավոր պատասխանը՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի լիցքաթափման հետ կապված ներկայացված առաջարկությունների վերաբերյալ։ Այս մասին գրում է The Washington Post պարբերականը, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրին։ Պետդեպարտամենտը հաստատել է այդ տեղեկությունը։
«Մենք կարող ենք հաստատել, որ ստացել ենք գրավոր պատասխան Ռուսաստանից։ Անարդյունավետ կլիներ բանակցություններ վարել հանրայնորեն, ուստիեւ մենք թողնում ենք Ռուսաստանի հայցեողությանը, կուզենա արդյոք Մոսկվան, որ մենք իր ուղարկած պատասխանը քննարկենք։ Ինչպես նախկինում, մենք շարունակում ենք ամբողջովին կողմ լինել երկխոսությանը՝ հանուն այդ հարցերի լուծմանը եւ շարունակելու ենք սերտ կոնսուլտացիաները մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ, ներառյալ՝ Ուկրաինան»,- ասված է Պետդեպարտամենտի պատասխանում։
Hraparak.am



















