Ռուսաստանի Մագադանի շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ վերջերս հայտնել են սև ձյունի մասին, որի պատճառը ածխով աշխատող հին ջրատաքացման գործարանից արտանետվող մուրն է:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Օմսուկչան և հարևան Սեյմչան բնակավայրերում, որոնք գտնվում են հեռավոր Սիբիրում, ձյունը միշտ չէ, որ սպիտակ է լինում: Այստեղ սև ձյան լուսանկարներն ու տեսանյութերը շարունակում են տարածվել ձմռան ամիսներին մի քանի տարի շարունակ, սակայն փոփոխություններ չեն լինում:

Գործարանը, որի «շնորհիվ» տարածքը մրով է պատվում, ապահովում է շրջանի մի քանի բնակավայրերի ջեռոււցումը, և ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ ավելի շատ ածուխ է օգտագործվում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն