Կյանքի 103-րդ տարում սրտի կանգից մահացել է Իրանի ամենից ազդեցիկ կրոնական առաջնորդներից մեկը՝ մեծ այաթոլլա Սաֆի Լոթֆոլլա Ղոլիփայղանին։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։ Այաթոլլա Ղոլիփայղանին հանդիսացել է 79 թվականի իսլամական հեղափոխության մասնակից, եղել է Իրանի Գերագույն առաջնորդի ընտրիչ փորագետների խորհրդի անդամ, Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ, որը զբաղվում է օրենքների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցերով եւ հաստատում է վարչակազմի առանցքային պաշտոններում թեկնածուներին, ներառյալ՝ նախագահին։

Երկար տարիներ դասավանդել է շիա մահմեդականների համար սրբազան համարվող Ղում քաղաքի կրոնական բարձրագույն դպրոցում։ Հանդիսանում է աշխարհում իսլամական իրավունքի, իսլամական միստիցիզմի եւ իսլամական գործանական էթիկայի առավել ազդեցիկ մասնագետներից մեկը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն