Դեպի Թուրքիա ադրբեջանցիների ռեկորդային տուրիստական հոսք է եղել անցյալ տարի
Անցյալ տարվա տվյալներով, Ադրբեջանից դեպի Թուրքիա ռեկորդային տուրիստական հոսք է եղել։ Մասնավորապես 470 618 Ադրբեջանի քաղաքացի է այցելել Թուրքիա, ինչը 98,74 տոկոսով ավելին է 2020 թվականի համեմատությամբ։ Այս մասին հայտնում է TurkicWorld կայքը։
Այդուհանդերձ, Թուրքիա օտարերկրացիների կատարած այցելությունների ընդհանուր կառուցվածքում ադրբեջանցիների հոսքը կազմել է ընդհանուր հոսքի 1,9 տոկոսը։ Միայն անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիա այցելել է 57 198 ադրբեջանցի, ինչը 24 անգամ ավելին է, քան 2020 թվականի դեկտեմբերի տվյալները։ Թուրքիա անցյալ տարի այցելել է 30,038 միլիոն տուրիստ։
Hraparak.am



















