Փետրվարի 5-ին «Դվին» հյուրանոցում տեղի կունենա ՀՅԴ 131-րդ դարեդարձին նվիրված միջոցառում, որին մոտ հազարի չափ մարդ է մասնակցելու։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառումն ավանդույթի համաձայն լինելու է հանրային հաշվետվության ձեւաչափով։ Այն հարցին, թե ովքեր են հրավիրված միջոցառմանը, Մանուկյանն ընդգծեց, որ հրավիրված են տարբեր հասարակական-քաղաքական դեմքեր։

Իսկ հարցին, թե իշխանական էլիտայից հրավիրվածներ կա՞ն, Մանուկյանը նշեց, որ հստակ ասել չի կարող, սակայն հավանաբար՝ ոչ։ Միջոցառումը հեռարձակվելու է ուղիղ եթերի ձեւաչափով, սակայն, որպեսզի այն չվերածվի հանրային միջոցառման, որի ժամանակ լրագրողները հյուրերից հարցազրույցներ են վերցնում դահլիճում եւ արարողության նախապես որոշված ընթացքը խաթարվում է, լուսաբանում նախատեսված չէ։ Այսինքն՝ լրագրողներ հրավիրված չեն, հրավիրված են միայն լրատվամիջոցների ղեկավարները՝ որպես միջոցառման հյուրեր։

Հայկ Գեւորգյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն