Լիբանանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայում է
Անկարայում տեղի է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի նախագահը և Լիբանանի վարչապետը հանդիպելու են դեմ առ դեմ, իսկ հետո ընդլայնված կազմով՝ երկկողմ պատվիրակություններով։
Կողմերը հանդիպումից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Armenpress.am



















