ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հրապարակված տեղեկությանը, թե ինքը գույք է թաքցրել հայտարարագրում, Սիմոնյանն ասաց, թե նշված բնակարանն իրենը չէ։

«Կարծում եմ, որ հաճախ շտապում են ինձ հետ կապված հայտարարություն անել և լավ չեն ուսումնասիրում։ Այդ գույքը կոմունալ, փոքրիկ բնակարան է տատիկիս պատկանող, որը 2012, թե 2015 թվականին վաղուց վաճառվել է և չի եղել, երբ ես պաշտոնյա եմ եղել ու հիմա էլ չկա։ Քննարկել եմ փաստաբանների հետ, կդիմենք դատարան, հերքում կպահանջենք, այնտեղ զրպարտություն կա և բանկային գաղտնիքի հետ կապված օրենսդրական խնդիր»,– ասաց նա։

Խոսելով ԵԽԽՎ-ի` Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ բանաձևի մասին, Սիմոնյանը ասաց.«ԵԽԽՎ-ի գնահատականը կարևոր է մեր անվտանգության համար, որովհետև, երբ ԵԽԽՎ-ի պես կառույցը համարում է, որ Հայաստանը ժողովրդավարության առումով առաջընթաց է գրանցել, դա ֆիքսում է մեր անվտանգությունը, բարձրացնում է մեր բանակցային արժեքը։ Ո՞նց կարելի է դրան դեմ քվեարկել, նախկինում, որքան գիտեմ, նման դեպք տեղի չի ունեցել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն