Եվրոպայում ոչ ոք պատերազմ չի ցանկանում. Հունգարիայի վարչապետը՝ Պուտինին
Եվրոպան պատերազմ չի ցանկանում և նախընտրում է լուծել տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով, երեքշաբթի՝ փետրվարի 1-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իմ այսօրվա այցը մասամբ նաև խաղաղության առաքելություն է, և ես կցանկանայի հավաստիացնել, որ Եվրամիության ոչ մի առաջնորդ, անդամ երկրները պատերազմ կամ հակամարտություն չեն ցանկանում: Մենք քաղաքական լուծման կողմնակից ենք»,- ասել է Օրբանը։
Նա նաև ծրագրում է շարունակել համագործակցությունը Պուտինի հետ՝ հաղթելով ապրիլին կայանալիք ընտրություններում։
Tert.am



















