«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում հետաքրքիր գործընթացներ են ծավալվում։ Թվում էր, թե նորաթուխ քաղաքապետը լինելու է ընդամենը տեղապահ, մինչեւ հերթական կամ արտահերթ ընտրություններով իշխող թիմն իր սրտի թեկնածուին քաղաքապետ դարձնի: Ի դեպ, ամենահավանական թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Սակայն, պարզվեց, Հրաչյա Սարգսյանն այնքան էլ չի ուզում ենթարկվել մայրաքաղաքը դե ֆակտո կառավարող Ավինյանի որոշումներին ու առաջարկներին։

Օրերս մենք անդրադարձել էինք քաղաքապետարանում սկսված կադրային ջարդին․ ազատվել են քաղաքապետի 4 տեղակալները, արդեն քանի օր է՝ թեժ պայքար է գնում, թե ով է նշանակվելու: Մեծ թվով թեկնածություններ են քննարկվում: Սարգսյանը, մեզ հասած տեղեկություններով, հակադրվում է Ավինյանի ներկայացրած թեկնածուներին, ուզում է իր մարդկանց առաջ հրել։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ ավելի քան երեք տասնյակ թեկնածուների մասին է խոսք գնում։ Սակայն նախօրեից քաղաքապետարանում խոսակցություններ են պտտվում, որ հաշվի առնելով նորաթուխ քաղաքապետի քմահաճությունները, հնարավոր է, որ հենց Ավինյանն էլ նշանակվի փոխքաղաքապետ, եւ տեղում քաղաքի ղեկն իր ձեռքը վերցնի, որպեսզի ընտրությունների նախապատրաստությունը թափով եւ անխափան ընթանա»:

Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն