Հայաստանում փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 3956 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 374878 դեպքի: Այս մասին  հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2744536 վերջին մեկ օրում` 9658 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 23923 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1327-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 341355 անձ` վերջին մեկ օրում 5257 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8060 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1540 է:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն