Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել. 3 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախի Հանրապետությունում փետրվարի 1-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 16-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2206 քաղաքացու հետազոտություն, որից 244-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։