Նորվեգիայի գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները հետազոտել են 34 միավոր պլաստիկե իրեր, որոնք նախատեսված են սննդի եւ խմիչքի պահպանման համար եւ կատարել բավական հետաքրքիր բացահայտումներ։

Ըստ այդմ, հետազոտված գդալների, յոգուրտի տարաների, եւ այլ նմանատիպ մթերքների ու ջրի համար նախատեսված տարաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանցում առկա է 55 հազար քիմիական միացություն, որոնցից գիտնականները հստակ կարողացել են որոշել 629-ը։

Դրանցից 11-ն էլ եղել են մարդու առողջության համար վնասակար՝ մարդու նյութափոխանակության վրա բացասական ազդեցություն գործելու ընդունակ։ Այդ հետազոտված նյութերը, ըստ հետազոտության, ընկնելով մարդու օրգանիզմի մեջ, հարուցում են ճարպային բջիջների ավելացում։ Գիտնականները կարծում են, որ մարդու մոտ ավելորդ քաշի եւ հատկապես՝ ճարպակալման խնդիրը մասնակի կերպով կարող է կապված լինել նաեւ պլաստիկե իրերում պարունակվող քիմիկատների հետ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն