Երկու ոստիկան է զոհվել հրաձգության հետևանքով, որը տեղի է ունեցել Վիրջինիա ամերիկյան նահանգի Բրիջուոթեր փոքրիկ քաղաքի քոլեջի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում Է Washington Post թերթը: 

Նահանգապետ Գլեն Յանգքինը հայտարարել է, որ ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին: «Տարածքի երկու ոստիկանի Բրիջուոթերի քոլեջի տարածքում գնդակահարել են փետրվարի 1-ի ցերեկը, ասվում է ուսանողների և աշխատակիցների համար քոլեջի հաղորդագրության մեջ»,-գրում է հրատարակությունը: Ըստ թերթի տեղեկատվության, զոհվածները մոտ ընկերներ էին:

Իրավապահների մահվան մասին տեղեկությունն ավելի ուշ հրապարակվել էր համալսարանի կայքում: «Տարածքի ոստիկանության աշխատակից Ջոն Փեյնթերը և տարածքի անվտանգության ապահովման ծառայության աշխատակից Ջ. Ջ. Ջեֆերսոնը գնդակահարվել են քոլեջի տարածքում, երբ նրանք պահպանում էին մեզ…Նրանց սիրում էին ուսանողները, դասախոսները և աշխատակիցները: Ես վշտացած եմ նրանց ընտանիքի և մերձավորների համար, նաև՝ մեզ բոլորիս»,-ասվում է քոլեջի նախագահ  Դևիդ Բուշմանի հայտարարության մեջ:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն