Ադրբեջանում մեկնարկել է Աղդամ-Վարանդա ավտոճանապարհի շինարարությունը
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, մեկնարկել է Աղդամ-վարանդա ավտոճանապարհի շինարարությունը։ Ադրբեջանական իշխանությունների պաշտոնական հայտարարությունների համաձայն, այն կարեւոր դերակատարություն է ունենալու 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական կողմի հսկողության տակ անցած տարածքների ինչպես սոցիալ-տնտեսական զարգացման, այնպես էլ ադրբեջանական հիմնական տարածքի հետ ինտեգրացիայի գործում։
Ավտոճանապարհն ունենալու է 64,8 կմ երկարություն, 15 մետր լայնություն։ Այն ունենալու է երթեւեկության չորս գիծ, հանդիսանալու է Բարդա-Աղդամ ճանապարհի շարունակությունը։
Hraparak.am



















