Իսպանական El Pais պարբերականը գրում է, որ իր տրամադրության տակ հայտնվել է Ռուսաստանի կողմից ներկայացված անվտանգության երաշխիքների առաջարկներին ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի ներկայացրած պատասխանների ամբողջական տեքստը։

Համաձայն հրապարակման, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն պատրաստ չեն Ռուսաստանի հետ ստորագրել Եվրոպայում անվտանգության մասին երկկողմ պայմանագիր, ինչպես նաեւ չեն աջակցում դաշինքի չընդարձակման մասին պահանջներին։ Սա այն դեպքում, երբ Մոսկվան հայտարարել էր, որ եթե Վրաստանն ու Ուկրաինան անդամակցեն ՆԱՏՕ-ին, դա կազդի իր անվտանգության վրա։

Միաժամանակ, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն առաջարկել են ռուսական կողմին բանակցություններ անցկացնել վստահության միջոցների ամրապնդման եւ զինաթափման հարցերի շուրջ։ Միաժամանակ՝ ամերիկյան կողմը պատրաստ է քննարկելու անվտանգության անբաժանելիության սկզբունքը, որը հաստատված է ԵԱՀԿ կողմից։ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն կոչ են անում Ռուսաստանին հեռացնել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն