Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Skims ներքնազգեստի բրենդի նոր հավաքածուն, որը նվիրված է բոլոր սիրահարների օրվան:

Օրերս հայտնի է դարձել, որ Քարդաշյանի հիմնադրած Skims բրենդի արժեքը հասել է 3,2 մլրդ դոլարի այն բանից հետո, երբ ընկերությանը հաջողվել է 240 մլն դոլարի ներդրում ներգրավել:

Հիշեցնենք, որ վերջերս FendixSkims կոլաբորացիայի կողմից թողարկված կանացի ներքնազգեստի հավաքածուն, որը ստեղծել է Քիմ Քարդաշյանը և Fendi կանանց ուղղության գեղարվեստական տնօրեն Կիմ Ջոնսը, վաճառքի առաջին րոպեի ընթացքում գերազանցել է 1 մլն դոլարը, իսկ սպասման թերթիկում գրանցվել է ավելի քան 300 հազար մարդ։

Քիմ Քարդաշյանի համար, որը 2019 թվականին սկսել է իր Skims բրենդի արտադրությունը, Fendi ապրանքանիշի հետ համագործակցությունը դարձել է առաջին խոշոր նախագիծը:




Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն