Ադրբեջանում արկի պայթյունից հովիվ է զոհվել
Ադրբեջանի բնակիչ Իսմայիլ Միքայիլովը մահացել է այն վնասվածքներից, որոնք ստացել է ղարաբաղյան հակամարտության գոտում անասունների արածեցման ժամանակ Կասետային ռումբի պայթյունից:
Փետրվարի 1-ի երեկոյան Եվլախի շրջանում մահացել է Քելբաջարի շրջանի բնակիչ Իսմայիլ Միքայիլովը, որը պայթյունի հետևանքով բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գերատեսչության տվյալներով՝ Միքաիլովը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ զոհվել է 2020թ.պատերազմի ժամանակ այնտեղ ընկած Կասետային ռումբի պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներից:
Միքայիլովը վիրավորվել է անասունների արածեցման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։
2020 թվականի նոյեմբերի 10-ից ականների պայթյունների հետևանքով զոհվել է յոթ զինվորական և 30 խաղաղ բնակիչ, տուժել է 110 զինվորական և 45 խաղաղ բնակիչ։
Armeniatoday.news



















