ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Փհենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից
Կորեական թերակղզում անվտանգության ոլորտի բարդ իրավիճակի պատճառն ԱՄՆ-ի գործողություններն են, Վաշինգտոնը պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում թշնամական մոտեցումից: Փետրվարի 2-ին համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Պատճառը, որ Կորեական թերակղզում իրադրությունը (պարբերաբար) սրվում է, ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունն է: Միայն վերջին տարիներին ԱՄՆ-ն կատարել է հարյուրավոր համատեղ զորավարժություններ, որոնք նա խոստացել է դադարեցնել, և Հարավային Կորեային կամ Կորեական թերակղզուն հարևան տարածքներին մատակարարել է ամենաարդիական հարձակողական միջոցներ և միջուկային ռազմավարական սպառազինություն, ինչն ուղղակի սպառնալիք է ներկայացնում մեր երկրի անվտանգությանը»,- հայտարարել են նախարարությունում:
Փհենյանը հիշեցրել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հայտարարությունը, որը հունվարի 14-ին նշել է, որ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները սոսկ կսրեն իրադրությունը: «ԱՄՆ-ն պետք է դադարեցնի գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկրի համար, և հրաժարվի մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից, նախքան այսպես կոչված դիվանագիտական լուծման և երկխոսության մասին հրապարակավ խոսելը»,- ասված է ԿԺԴՀ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ն պահանջել է փետրվարի 3-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փակ հանդիպում ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների շուրջ: ԱՄՆ-ն ձգտում է հասնելու ԿԺԴՀ-ի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների ընդլայնման նոր հրթիռային փորձարկումների համար: Հունվարի կեսերին նա արդեն փորձել է հանդես գալ նման նախաձեռնությամբ, սակայն հավանություն չի ստացել Ռուսաստանի և Չինաստանի կողմից:
Tert.am



















